Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Առաջին անգամ կհնչի Ստեփան Լուսիկյանի «Դեպի Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը

Առաջին անգամ կհնչի Ստեփան Լուսիկյանի «Դեպի Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը
05.10.2015 | 16:39

Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ին կանցկացվի Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը:

Փառատոնի հանդիսավոր բացման համերգի ընթացքում (հոկտեմբերի 19, ժ. 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահ) առաջին անգամ կհնչի Ստեփան Լուսիկյանի «Դեպի Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը` ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի մենակատարմամբ: Նույն համերգին հանդիսատեսը նաև հնարավորություն կունենա ունկնդրելու երկար տարիներ երևանյան համերգասրահներում չկատարված Էդգար Հովհաննիսյանի «Կոնցերտ Բարոկկոն» (մենակատար` Անի Բատիկյան, Մեծ Բրիտանիա), Ալֆրեդ Շնիտկեի թիվ 1 Կոնչերտո Գրոսսոն (մենակատարներ` Անի Բատիկյան, Աստղիկ Վարդանյան), Տիգրան Մանսուրյանի Ֆանտազիա դաշնամուրի և լարայինների համար ստեղծագործությունը (Սվետլանա Նավասարդյան): Փառատոնի հանդիսավոր բացման համերգի նվագախումբը Հայաստանի պետական կամերային նվագախումբն է, որի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հանդես կգա նաև որպես դաշնակահար` Յ. Ս. Բախի ֆա մինոր Դաշնամուրային Կոնցերտի կատարմամբ:

Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը նվիրված է Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին: Անցկացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ